copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:48 14-05-2026

Չեմ հավատում, որ սա ինձ հետ է կատարվում. Կամիլան ամուսնալուծվել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Կամիլան, ով մշտապես աչքի է ընկնում իր անկեղծությամբ, սոցիալական հարթակներում հանդես է եկել մի հայտարարությամբ, որին նրա հետևորդներից և ոչ ոք չէր սպասում։ Տևական ժամանակ լռություն պահպանելուց հետո, բլոգերը վերջապես անդրադարձել է իր անձնական կյանքին վերաբերող ամենացավոտ հարցին։

Կամիլան նշել է, որ որպես հանրային մարդ՝ ինքն ընդունում է, որ կան հարցեր, որոնց չանդրադառնալ պարզապես չի կարող։ Նրա խոսքով՝ իրեն հաճախ են նամակներ ուղարկում նույն թեմայի վերաբերյալ, ինչն էլ առիթ է դարձել այս տեսանյութը ձայնագրելու համար։

«Ես հիմա եմ խոսում, քանի որ հիմա էմոցիոնալ առումով ավելի կայուն եմ և կարող եմ զուսպ լինել՝ առանց ավելորդ բաներ ասելու»,- նշել է բլոգերը։

Կամիլան ցավով փաստել է, որ եթե շատերը ամուսնությունից որոշ ժամանակ անց կիսվում են երջանիկ նորություններով (օրինակ՝ բալիկի սպասելու մասին), ապա ինքն այսօր ստիպված է հայտնել հակառակի մասին։

Նա խոստովանել է, որ ինքն էլ դեռ դժվարությամբ է հավատում ամուսնալուծության փաստին, հատուկ շեշտել է, որ վերամիավորման ոչ մի շանս չկա, և հենց դա է պատճառը, որ որոշել է վերջնականապես բացել փակագծերը։

Չնայած սեփական ցավին՝ Կամիլան փորձել է մոտիվացնել իր այն հետևորդներին, ովքեր գուցե հիմա անցնում են նմանատիպ դժվար փուլով։ Նա հորդորել է հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու և կյանքը շարունակվում է։

Այս հայտարարությունը մեծ ալիք է բարձրացրել համացանցում. երկրպագուները հազարավոր աջակցող մեկնաբանություններ են թողել՝ Կամիլային ուժ և համբերություն մաղթելով այս դժվարին պահին։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը