Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 13-05-2026

Ղալաթ ա անում Պապիկյանը․ Նիկոլը պարտված վարչապետ ա, ի՞նչ ներդրում ա արել բանակի համար․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոշորագույն ներդրումներն է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և պաշտպանական համակարգի արդիականացման համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ նրա՝ 2018 թվականի համեմատությամբ Հայաստանի ռազմական ծախսերը կտրուկ աճել են՝ 2024–2025 թվականներին հասնելով տարեկան շուրջ 555-665 միլիարդ դրամի։

Ձեռք են բերվել միլիարդավոր դոլարների նոր, հիմնականում պաշտպանական նշանակության զենք ու զինամթերք ոչ ավանդական շուկաներից, օրինակ՝ Հնդկաստանից և Ֆրանսիայից և այլն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Սուրեն Պապիկյանի հետ, որ բանակի և պաշտպանության համար ամենամեծ ներդրումը Նիկոլ Փաշինյանն է կատարել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ Սուրեն Պապիկյանի հետ, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ներդրում չունի բանակաշինության գործում։

«Ղալաթ ա անում»,– պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պարտված վարչապետ է։ «Ոչ, իհարկե համաձայն չեմ․ ինչ ներդրում է կատարել, նա պարտված վարչապետ է։ Ես կարծում եմ՝ նոր ուժեր են պետք։ Ինչ արել է լավ բան, իհարկե շնորհակալ ենք»,– նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ մի էական աշխատանք չի արել բանակաշինության մեջ։ «Չեմ կարծում։ Բանակաշինության մեջ ես Փաշինյանի դերը շատ քիչ եմ տեսնում, դրա համար էլ համարում եմ, որ ինքը ոչ մի էական գործ չի արել բանակի համար։ Լսել եմ, որ «բլինդաժներ» սարքել են, բայց համենայնդեպս մեր բանակն էն չի, ինչ պիտի լինի»,– ասաց նա։

«Բոլորովին։ Ի՞նչ ներդրում է կատարել, ինչո՞վ է արտահայտվել դա, որևէ մեկին ի ցույց դրե՞լ են որևէ բան։ Մեծ-մեծ խոսելով չէ»,– պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում