Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 18:11 13-05-2026

Լեփ-լեցուն աղբարկղեր ու կեղտոտ մայթեր. «բարեկարգված» Երևանը՝ աղբի մեջ

Աղբահանության հարցը շարունակում է մնալ Երևանում դեռևս անլուծելի խնդիր, որը շարունակում է մտահոգել բնակիչներին, ինչպես նաև զբոսաշրջության սեզոնին քաղաքի մասին բացասական տպավորություն է ստեղծում:

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է հերթական անմխիթար պատկերը մայրաքաղաքի հենց կենտրոնում՝ Աբովյան փողոցում:

Տեսանյութում երևում են լեփ-լեցուն աղբարկղերը, որոնցից աղբը թափվել է արդեն գետնին, քամին էլ այն տարածել է մայթերով ու փողոցով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված