copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 10:59 13-05-2026

Կոնկրետ որ պահին է Փաշինյանը որոշել «ազատել» հայ ժողովրդին՝ վզին փաթաթված «թոկից». Վահագն Ավագյան

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամ Վահագն Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարում է, որ Արցախը «թոկ էր» հայ ժողովրդի վզին փաթաթած, ինքն էլ ազատել է մեզ այդ թոկից․

Ցանկացած իրեն հարգող ռազմական տրիբունալ նման անորոշություններ չի թողնում և հանցագործից անպայման տեղեկանում է, թե կոնկրետ որ պահին է Նիկոլ Փաշինյանը որոշել «ազատել հայ ժողովրդին»․

Ընդիմադիր ձևանալու տարիների՞ն
Վարչապետ ընտրվելու պահի՞ն
Արցախը Հայաստան է և վերջ գոռալու պահի՞ն
Երբ Պուտինը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջա՞ն է
Երբ 2021-ի նախընտրական շրջանում հայտարարում էր, թե Շուշին ու Հադրութը հե՞տ է բերելու
Երբ հայտարարում էր, որ Արցախի հարցում նշաձողը մի փոքր իջեցնելով մեծ կոնսոլիդացիա կապահովի՞
Երբ ռուսական <<խաղաղապահնե՞ր էր>> լցնում Արցախ
Ո՞ր պահին է դա տեղի ունեցել։

Սա դնելու եմ ամեն օր մինչև կոլաբորանտ, դավաճան, ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՎԱՐՉԱՊԵՏ Նիկոլ Փաշինյանը չձերբակալվի․

1. Ես, այո՛, արձանագրում եմ, որ 2018-ին ու 2019-ին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ, իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ես, թերևս, եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում:

-Նիկոլ Փաշինյան 19.06.2025 ԱԺ-ը ամբիոնից

2. Ռուսական կողմից մեզ դիմում է եղել` չսադրելու և սառնասրտություն ցուցաբերելու մասին, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից:

«F-16-ի խոցումը Պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- Դավիթ Տոնոյան, 01.08.2023

3. Մենք կարծում ենք, որ «օպտիմալ լուծումը» ռուս խաղաղապահների տեղակայումն է ԼՂ հակամարտության գոտում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան The Daily Telegraph թերթին տված հարցազրույցից։ - 30.10.2020

4. Հիմա այսօր, այս պահին մեր գնահատականն այն է , որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ - Նիկոլ Փաշինյան 22.09.2023, Արցախի հարցով ՄԱԿ ԱԽ-ը նիստից ժամեր առաջ»:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում