Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:35 26-02-2026

Փաշինյանը որոշել է ազատել Սամվել Կարապետյանին, հերթը Ռուբեն Հայրապետյանի Հարսնաքարինն է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող ազգային բարերար, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը և նրան հնարավորություն տալ դուրս գալ ակտիվ քաղաքական դաշտ։

Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Կարապետյանի քաղաքական ակտիվացումը և հրապարակային ելույթները առավել շահեկան են լինելու հենց իշխանության համար։ Սամվել Կարապետյանը լավ հռետոր չէ, մանիպուլյացիաների դաշտում չկա, իսկ առանց ճարտար խոսքի քարոզարշավը լավ ուղղությամբ չի կարող գնալ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել նախկին կարկառուն դեմքերից մեկի՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ։ Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմության հիմքով։ Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։

«Փաստ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը նախօրեին հայտարարել է, թե «Մարտի 1»-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ։ Կոմիտեի ղեկավարը, սակայն, չի մանրամասնել, թե ովքեր են լինելու նոր մեղադրյալները։

«Փաստի» տեղեկություններով, դատախազությունը մտադիր է մեղադրանքներ առաջադրել ոստիկանապետի նախկին երկու տեղակալների ևս, որոնք 2008 թ. մարտի 1-ին պաշտոնավարելիս են եղել։ Մասնավորապես, խոսքը առաջին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի, փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ-քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի մասին է։ Մահտեսյանն առաջին փոխոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2008 թ. հունիսին, Հունանյանը՝ 2013 թ. հոկտեմբերին։ Երկուսն էլ պահեստազոր ուղարկվելուց հետո առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկել։ Գագիկ Համբարձումյանն ազատվել էր պաշտոնից 2018 թ. հունվարին, իսկ արդեն 2021 թ. ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում էր՝ 55-րդ տեղում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քրեական գործն այս նախկին ոստիկանների նկատմամբ հարուցվելու է նույն հոդվածով, ինչ Սաշա Աֆյանի դեպքում՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ուժով ցրելու և բռնություն գործադրելու համար։

«Հրապարակ» թերթը գրում է․ Անցած կիրակի՝ Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են` ոչ մի կերպ չեն հասկանում. արդյոք «շեֆը» ձեռքերը լվացե՞լ է Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավից, թե՞ դադար է վերցրել «մեծ պատերազմից» առաջ եւ չի ուզում ընտրող կորցնել։ ՔՊ-ի ներսում հակված են նրան, որ առնվազն հրադադար կկնքվի այս փուլում, եւ կսպասեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո, եթե հունիսի 7-ին իրենք հաղթեն, հարցն ինքն իրեն կլուծվի, եւ Վեհափառն ինքնակամ կհեռանա։ Իսկ այս փուլում արշավը շարունակելը կարող է իրենցից ձայներ տանել, ուստի պետք է դադար առնել․ խորհրդարանական ընտրություններից առաջ Եկեղեցու դեմ արշավը միայն վնասում է իրենց վարկանիշին։

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ՝ պահանջելով հեռացնել արցախյան պատերազմներում անմահացած հերոսների փառքի անկյունները։ Երկու տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ՝ հանրության բարձրացրած աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է՝ երեխաների հետ Արցախի թեմայով որեւէ զրույց, հիշատակում չանել եւ հեռացնել փառքի անկյունները։ Տնօրեններից մեկը մեզ մանրամասնեց, թե կոնկրետ ինչ բովանդակության գրություն են ստացել` ԿԳՄՍՆ-ից հորդորել են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել եւ միայն թողնել Հայաստանի զինանշանն ու դրոշը` կից գրությամբ. «Լավ սովորիր, որ լավ ապրես»։

«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի «հատիկ առ հատիկ» հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան, այս անգամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սեւանում գտնվող «Հարսնաքար» համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի եւ նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա՝ ենթադրյալ ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։ Հետաքրքիր է, որ «Հարսնաքարի» դրվագն առանձնացրել են, եւ գույքը խլելու հայցը ներկայացվել է «Հարսնաքար» ՍՊԸ-ի եւ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ վերջերս ասել էր, թե հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին կհայտարարի մարտի կեսերին, իրականում ցանկություն չունի մասնակցելու դրան։ Նրա մտերիմներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում անկեղծացավ, որ Սյամոն լավ գիտի, որ ինքն ընդունելի չէ ո՛չ արցախցիների, ո՛չ հայաստանցիների շրջանում, սակայն եթե «խնդրեն», որոշեն, որ ինքը պետք է խաղի մեջ մտնի՝ որոշակի խոստումներ տան հետագայի հետ կապված, ապա չի մերժի։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»