copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:27 12-05-2026

Հաղթում է. Գոռ Հակոբյանը որդու հետ շաշկի է խաղում

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի ընտանիքն արդեն ամիսներ շարունակ գտնվում է հանրության ուշադրության և աջակցության կենտրոնում։ Նրա որդու՝ Ֆելիքսի առողջական խնդիրների պատճառով ընտանիքը տեղափոխվել է Մյունխեն, որտեղ այժմ ընթանում է բուժման պատասխանատու փուլը։

Այսօր Գոռը սոցիալական էջերում մի նոր, հուսադրող տեսանյութ է հրապարակել։ Կադրերում դերասանը որդու հետ շաշկի է խաղում։

Տեսանյութին կից նա արել է կարճ, բայց շատ խորհրդանշական մակագրություն՝ «Հաղթում է»։

Այս պարզ բառերը լավագույնս նկարագրում են Ֆելիքսի կամքի ուժը, ով այս պահին անցնում է բուժման բարդ ընթացակարգերով, այդ թվում՝ քիմիաթերապիայի կուրսերով։

Գոռ Հակոբյանի հրապարակումն անմիջապես արժանացել է հազարավոր մարդկանց արձագանքին։

Հետևորդները, գործընկերներն ու երկրպագուները հարյուրավոր մեկնաբանություններով իրենց զորակցությունն են հայտնում ընտանիքին՝ վստահություն հայտնելով, որ փոքրիկ Ֆելիքսն այս կարևոր «պատերազմում» դուրս է գալու որպես հաղթող։

Մենք ևս առողջություն և տոկունություն ենք մաղթում Ֆելիքսին և նրա ընտանիքին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին