Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 շաբաթ առաջ - 13:33 12-05-2026

Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար

Նիդեռլանդների Նեյմեգեն քաղաքի «Ռադբաուդ» բուժկենտրոնի տասներկու աշխատակիցների վեցշաբաթյա կարանտին են ուղարկել հանտավիրուսով վարակված հիվանդի հետ աշխատելիս կանոնակարգերը խախտելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են նիդեռլանդական լրատվամիջոցները։

Հիվանդանոցի տվյալներով՝ հիվանդը, որն ընդունվել էր մայիսի 7-ին և MV Hondius զբոսանավի ուղևոր էր, որտեղ ավելի վաղ գրանցվել է վիրուսի բռնկում, անցել է արյուն վերցնելու և մշակելու ստանդարտ ընթացակարգ, թեև հանտավիրուսի առանձնահատկությունները պահանջում էին կենսաբանական անվտանգության ուժեղացված ռեժիմ։

«Չնայած վարակվելու չափազանց ցածր հավանականությանը, 12 աշխատակիցներ կանխարգելիչ նպատակով վեց շաբաթով կարանտին են ուղարկվել», – բուժկենտրոնի հայտարարությունից հատված է մեջբերում Dutch News-ը։

Ապրիլին Նիդեռլանդների դրոշի ներքո նավարկող MV Hondius նավը դուրս է եկել Արգենտինայի Ուշուայա քաղաքից՝ ուղևորվելով դեպի Կանարյան կղզիներ: Նավում գտնվում էր շուրջ 150 մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների և ԱՄՆ-ի քաղաքացիներ: Վիրուսի հետևանքով մահացել է նիդեռլանդցի մեկ զույգ և Գերմանիայի մեկ կին քաղաքացի։

Մայիսի 10-ին Տեներիֆեում սկսվել է MV Hondius նավից ուղևորների տարհանումը: Ափ դուրս եկած բոլոր զբոսաշրջիկներն անցել են վիրուսի առկայության հետազոտություն: ԱՀԿ-ի տվյալներով՝ շուրջ տասը մարդ հանձնել է հանտավիրուսի դրական թեստ: Նշվել է, որ մահացած կնոջ և ՀԱՀ-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող բրիտանացու մոտ հայտնաբերվել է հանտավիրուսի շտամ՝ Անդես վիրուս:

Միայն այս տեսակի հանտավիրուսն է փոխանցվում մարդուց մարդուն: Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ այս շտամը տարածված է Լատինական Ամերիկայում, այդ թվում՝ Արգենտինայում, որտեղից էլ սկսվել է ծովային ճամփորդոությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան