Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 20:50 09-05-2026

Մեր խաղաղությունը 2 տարեկան մանկիկ է, թույլ տվեք, որ մեծանա. ՔՊ-ի քարոզարշավը

Երեկվանից պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ՔՊ-ականները Գյումրիի բակերում շփվում են քաղաքացիների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը, ընդգծում անկյունաքարային փոփոխությունները, որոնք արձանագրվել են իրենց կառավարման 8 տարիների ընթացքում։

Շիրակի մարզի ՔՊ-ականների այսօրվա կանգառը Արագած թաղամասում էր։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները բնակիչներին հորդորել են անպայման մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին և քվեն տալ հենց իրենց ուժին:

ՔՊ-ականները, որպես առանցքային ձեռքբերում նշում են, որ իրենք այն քաղաքական ուժն են, որը կարողացել է կայուն խաղաղություն ապահովել։

«Մեր խաղաղությունը 2 տարեկան մանկիկ է, թույլ տվեք, որ մեծանա։ Տե'ր կանգնեք խաղաղությանը»,-նշեց ելույթ ունեցող ՔՊ-ականներից մեկը։

Մանրամասները` տեսանյութում․

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
16:47 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում և ավելանալու հացի մասով. քաղաքագետ
16:09 Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում. Մանուկ Սուքիասյան