copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:43 17-05-2026

Թույլ է միայն մեր իշխանությունը, մեր ազգը թույլ չէ. Սամվել Կարապետյանի հանդիպումը լոռեցիների հետ. ՈւՂԻՂ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ։

Սամվել Կարապետյանը լսել է բնակիչների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

Ի պատասխան բնակիչների մտահոգությունների՝ կապված Բաքվում հայ գերիների հետ, նա
նշեց, որ հատուկ խումբ է ձևավորվելու, որը զբաղվելու է այդ հարցով՝ համագործակցելով միջազգային կառույցների հետ:

«Ամեն ինչ անելու ենք՝ մեր միջազգային կապերն օգտագործելով, որ եթե կա մեկ հայ, վերադառնա իր տուն: Թույլ է միայն մեր իշխանությունը, մեր ազգը թույլ չէ»,- նշել է Սամվել Կարապետյանը:

Նա խոսել է Լոռիում սպորտի զարգացման, աշխատատեղեր ստեղծելու, տնտեսության զարգացման մասին՝ նշելով, որ իշխանությունը մարդկանց մասին չի մտածել. Կարապետյանը վստահեցրել է, որ ամեն ինչ անելու են՝ կանխելու ադրբեջանցիների ներգաղթը:

Տեսանյութ:



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին