copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:33 09-05-2026

Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել

Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ձերբակալման 72 ժամը լրանալու կապակցությամբ Վեդիի երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ուղիղ 15:30-ին ազատ արձակվեց։

Բայց ինտենսիվ քննչական գործողությունները այս պահին դեռ շարունակվում են։ Շուտով կհասկանանք՝ մեղադրանքի հարցը։

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին ստացված ահազանգից հետո ոստիկանությունը մանկապղծության գործով երկու կասկածյալներին ձերբակալել էր, ապա գործը հանձնել Քննչական կոմիտեին, որտեղ սակայն տղամարդկանց չէին կալանավորել։ Ազատ արձակվելուց հետո, ըստ տեղեկությունների, ազատության մեջ հայտնվելուց հետո նրանք շարունակել էին աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողությունները։

Իրավապահների գործողություններից վրդովված՝ ըստ տեղեկությունների, երեխաների հորեղբայրը վնասվածք է հասցրել տղամարդկանցից մեկին։ Այս դեպքից հետո երեխաների հորեղբայրը ձերբակալվել էր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը