copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:24 08-05-2026

ԱՄՆ-ն կրակ է բացել իրանական նավի վրա. կան վիրավորներ ու անհետ կորածներ

Երեկ երեկոյան ԱՄՆ-ի հարձակման ժամանակ Իրանի հարավում կրակի տակ է հայտնվել բեռնատար նավ։ 10 նավաստի վիրավորվել է, իսկ 5–ը անհետ կորած են համարվում։

Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Երեկ երեկոյան Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի ջրերում ԱՄՆ-ի ագրեսիայի հետևանքով Մինաբ շրջանի ջրերի մոտ գտնվող բեռնատար նավը կրակի տակ է հայտնվել և հրդեհվել», - նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է 15 մարդ, 10-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։ Մյուսների որոնումները շարունակվում են։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ