copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:28 07-03-2025

Աֆրիկայից ներգաղթյալների տեղափոխող չորս նավ է շրջվել․ կան զոհեր ու անհետ կորածներ

Եմենի և Ջիբութիի ջրերում Աֆրիկայից ներգաղթյալների տեղափոխող չորս նավ է շրջվել, որի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 186-ը անհետ կորել են։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Թամիմ Էլիանը The Associated Press-ին հայտնել է, որ մարտի 6-ի երեկոյան Եմենի մոտ երկու նավ է խորտակվել: Անձնակազմի երկու անդամները փրկվել են, սակայն 181 միգրանտ և եմենցի անձնակազմի հինգ անդամ անհետ կորած են:

Նա նաև նշել է, որ ուժեղ քամիների պատճառով ևս երկու նավակ շրջվել է Ջիբութիի մոտ: Ներգաղթյալների երկու մարմին է հայտնաբերվել, իսկ մյուսները փրկվել են:

Արևելյան Աֆրիկայից և Աֆրիկայի եղջյուրից Եմեն տանող ներգաղթի ճանապարհը մնում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը։ Չնայած Եմենում շարունակվող հակամարտություններին և պայմանների վատթարացմանը՝ ամեն տարի հազարավոր մարդիկ փորձում են հատել այս երթուղին աշխատանք գտնելու նպատակով:

Եմեն հասնելու համար մաքսանենգները միգրանտներին տեղափոխում են հաճախ վտանգավոր, գերծանրաբեռնված նավերով Կարմիր ծովով կամ Ադենի ծոցով:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ վերջին տասնամյակում առնվազն 2082 միգրանտ է անհետացել այս ուղին հատելու ընթացքում, որոնցից 693-ը, ինչպես հայտնի է, խեղդվել են: Ներկայում Եմենում գտնվող ներգաղթյալների թիվը կազմում է մոտ 380 հազար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում