copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 18:00 07-05-2026

«Ընկերական» միլիոններ. ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի «հանճարեղ» գյուտը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ դատախազները փորձում են ապացուցել նախկին պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյանին, Միքայել Մինասյանին ներկայացված մեղադրանքները նրանց գույքի ու եկամուտների ծագման օրինականության վերաբերյալ, Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը գտել է հանճարեղ ու միանգամայն արդյունավետ մի լուծում։

Իր վերջին հայտարարագրում Արտակ Զեյնալյանը 22,500 ԱՄՆ դոլարի եկամտի աղբյուրը նշել է պարզ ու հակիրճ՝ «Ընկերներ»։

Ենթադրելի է, որ նկատի ունի որպես ընկերների կողմից ստացած դրամական նվիրատվություն:



Սա, թերևս, կարելի է համարել նոր խոսք հայտարարագրման գործընթացում։ Ստացվում է, որ տարիներ շարունակ «թալանի» դեմ պայքարող ու իրավական պետությունից խոսող պաշտոնյան հայտնաբերել է մի ձևակերպում, որտեղ տասնյակ հազարավոր դոլարները կարող են որակվել որպես «ընկերների» կողմից՝ առանց հավելյալ պարզաբանումների։

Այստեղ հարց է առաջանում. Մի՞թե նախկինները չեն ունեցել ընկերներ, որ նմանատիպ նշումներով ազատեին իրենց գլուխը հակակոռուպցիոն մարմինների տհաճ քննություններից, թե՞ պարզապես նրանց երևակայությունը չի բավարարել նման սխեմա մշակելու համար։

Այս իրավիճակի ամենավտանգավոր կողմը թերևս այն է, որ Արտակ Զեյնալյանի այս հայտարարագիրը կարող է վատ նախադեպ դառնալ։ Այսուհետ, ցանկացած «թալանչու» փաստաբան կարող է հղում անել ՍԴ դատավորի հայտարարագրին՝ պնդելով, որ, եթե բարձրաստիճան իրավաբանին թույլատրելի է եկամտի աղբյուրը սահմանափակել «ընկերներ» բառով, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել իր պաշտպանյալը։

Իրավական և հակակոռուպցիոն տեսանկյունից եկամտի աղբյուրը որպես «ընկերներ» նշելը կարող է դիտվել որպես կոռուպցիոն ռիսկ պարունակող կամ օրենքի շրջանցման փորձ։

Կոռուպցիոն դրսևորումներից մեկը շահերի բախումն է: Եթե պաշտոնյան խոշոր գումարներ է ստանում անհայտ «ընկերներից», ապա դա ՍԴ դատավորի դեպքում կարող է ազդել նրա անկախության և որոշումների վրա:

Նվիրատվությունը հաճախ օգտագործվում է որպես գործիք՝ օրինականացնելու այն գումարները, որոնց իրական ծագումը պաշտոնյան չի ցանկանում կամ չի կարող բացահայտել: Եթե պարզապես գրվում է «նվիրատվություն ընկերներից», առանց նշելու եկամտի կոնկրետ աղբյուրը կամ նվիրատու անձանց անունները, ապա սա հակասում է հայտարարագրման թափանցիկության սկզբունքին:

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարար եղած ժամանակ Արտակ Զեյնալյանը հակակոռուպցիոն աշխատաժողովին հայտարարել էր, որ բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ։

«Մենք, բոլորս գործնականում ականատես ենք եղել կոռուպցիայի ազդեցությանը մեր տնտեսության, ժողովրդագրական պատկերի վրա: Ուստի, հարկ եմ համարում ազդարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ»,- ասել էր նա:

Տարիներ անց, արդեն Սահմանադրական դատարանի դատավորի բարձր ու պատասխանատու աթոռին նստած Արտակ Զեյնալյանը «զրոյական հանդուրժողականությունը», հավանաբար, փոխարինել է «զրոյական թափանցիկությամբ»:

Նրա հայտարարած «նոր և վճռական փուլը», փաստորեն, ոչ թե կոռուպցիայի արմատախիլ անելն էր, այլ դրա քողարկման համար նոր ձևակերպումներ գտնելը: Հավելենք, որ 2025-ին ՍԴ դատավոր ընտրվելու ժամանակ ընդդիմությունը բարձրաձայնում էր, որ Զեյնալյանը չի կարող լինել անկախ և անաչառ դատավոր: Պատճառն այն էր, որ նա տարիներ շարունակ եղել է «Հանրապետություն» կուսակցության առանցքային անդամ և Երևանի ավագանու անդամ: Չնայած՝ նա ընտրվելուց առաջ դուրս եկավ կուսակցությունից և վայր դրեց մանդատը, սակայն նրա կապերը գործող իշխանության հետ, ենթադրաբար, պահպանվում են:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»