copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:14 06-05-2026

Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ․ փաստաբան

Վեդիում մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Մայիսի 3-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ Վեդի քաղաքում անառակաբարո գործողություն կատարած 1 անձ ձերբակալվել է ու ներկայացվել ՔԿ։

Էլբակյանի խոսքով՝ փետրվարի 12-ին և ապրիլի 22-ին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 անձն էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, 3-ն էլ վկայի կարգավիճակում են։

«Չեն կատարվել խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, թե դրանցում ինչպիսի ձայնագրություններ, հաղորդագրություններ կան։ Չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ։ Արթուր Երեմյանի մեքենան է առգրավված եղել, Դավիթ Այնազյանի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել»,- ասաց Էլբակյանը։

Նա նշեց` սեռական բռնության ենթարկված քույրերից մեկը 15 տարեկան է, մյուսը՝ 17։ 17 տարեկան աղջիկը զննվել է, և զննությամբ հաստատվել է այն, ինչն աղջիկը պատմել է։

«Մենք սահմռկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ»,- նշեց փաստաբանը։

Վարդուհի Էլբակլյանն ընդգծեց՝ եթե դատախազությունը, քննչական մարմինը, ոստիկանությունն իրենց տեղում լինեին, ապա բանը չէր հասնի նրան, որ աղջիկների հորեղբայրն արդարադատությունն իր ձեռքը վերցներ, իսկ ինչն ամենազարհուրելին է՝ ըստ փաստաբանի՝ չէին լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի