Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 23:17 19-05-2026

ՆԳՆ-ում ՔՊ նախընտրական շտա՞բ է գործում․ կառույցը ներգրավված է ՔՊ քարոզչությանը

Իրավապահ մարմինները ներգրավված են քաղաքական գործընթացների մեջ, ընդ որում՝ խոսքը չի գնում միայն ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումների, Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ հանցավոր դրսեւորումները պարտակելու բացահայտ դեպքերի մասին։

ՆԳՆ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ նախարար Արփինե Սարգսյանը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին՝ կից հրապարակելով լուսանկարներ։

Հրապարակված լուսանկարներում «Փաստինֆո»-ն նկատեց ՔՊ քարոզչական «սրտիկները»՝ շինարարների սաղավարտների վրա, որոնց լուսանկարները հատուկ ՆԳՆ-ն տարածել էր։

Այսինքն՝ թե շինարարները ունեն քաղաքական հստակ կողմնորոշում ու շինարարությունն անում են ՔՊ-ի քարոզչական լոգոտիպերի համազգեստով, թե ՆԳՆ-ն է զբաղված դրանց հանրայնացմամբ՝ այդպիսով զբաղվելով ՔՊ-ի քարոզչությամբ

ՆԳՆ-ն համարվում է ուժային կառույց, որը պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն, չի կարող մասնակցել քաղաքական ակցիաների, չի կարող հրապարակային աջակցություն հայտնել որևէ ուժի։ Մինչդեռ՝ նախօրեին ՆԳՆ պաշտոնյաները, փաստացի, խախտել են օրենսդրական արգելքը ու լծվել ՔՊ-ի քարոզչությանը։