Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 22:24 06-05-2026

Թուրքիայի ռազմական արտաքին կախվածությունը նվազել է 60%-ով

Թուրքիայի մերձիշխանական լրատվամիջոցներից «Beyaz belge haber»-ը տեղեկություններ է հրապարակել Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի ձեռքբերումների մասին։ Նշվում է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությանը հաջողվել է իր արտադրական կարողությունը տեղափոխել համաշխարհային շուկաներ։

«Արտաքին կախվածության մակարդակը 80 տոկոսից նվազել և հասել է 20 տոկոսի (60%)։ Իսկ ավելի քան 10 մլրդ դոլարի արտահանումներն ու 20 մլրդ դոլարի ոլորտային ծավալը վկայում են, որ Թուրքիան ոչ միայն արտադրող չէ, այլ նաև արտահանող և ուղղորդող երկիր»,- գրում է աղբյուրը։

Հատուկ շեշտվում է, որ զարգացման այդ գործընթացը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ և համարվում է «Թուրքիայի դարի» (Türkiye Yüzyılı) տեսլականի ամենաուժեղ դրսևորումներից մեկը։

Նաև նշվում է, որ Թուրքայի ռազմական արդյունաբերության զարգացումները բարձրացնում են երկրի միջազգային մրցունակությունը և ամրապնդում ռազմավարական անկախությունը։

«Նման ձեռքբերումներն ապահովում են Թուրքիայի ավելի ակտիվ դերակատարությունը համաշխարհային շուկայում»։

Աղբյուր՝ Ermenihaber