copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:24 06-05-2026

Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Կոսովոյի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերն ու Այուբ Մեջդոնժին: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են «SAHA 2026 միջազգային ռազմական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդես-վաճառքին» վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, վերջիններս դրա շրջանակում ստորագրել են ֆինանսական և ռազմական համագործակության վերաբերյալ համաձայնագիր:

Նշենք, որ ցուցահանդես-վաճառքն արդեն իսկ մեկնարկել է Ստամբուլում և տևելու է մինչև մայիսի 9-ը: Դրան մասնակցում է ավելի քան 120 երկիր, 1.700 ընկերություն՝ որից 263-ը օտարերկրյա, ինչպես նաև 30.000 ոլորտի մասնագետ: Հավելենք նաև, որ միջոցառումն անցկացվում է 2 տարին մեկ և միայն 2024-ին արտահանումների վերաբերյալ կնքված համաձայնագրերի ծավալը կազմել է 6.2 մլրդ դոլար, որն այս տարի պլանավորվում է հասցնել 8 միլիարդի:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել