copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 16:28 06-05-2026

Վեդիի դեպքով առաջիկայում խափանման միջոցների կիրառման որոշումներ կլինեն․ Աննա Վարդապետյան

Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո։

Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Պատասխանելով պատգա,ավորի հարցին, Վարդապետյանը նշել է, որ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես հանրայնացումից հետո։

«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է: Նմանատիպ դեպքեր նախկինում ևս արձագանգրվել են տարբեր մարզերում և ոչ միայն Արարատի ու Գեղարքունիքի մարզերում, այլև Երևանում ու Շիրակի մարզում, ոևտեղ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ», - նշեց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազի խոսքով՝ դատախազությունը դեռ տարիներ առաջ նման դեպքերից հետո միջնորդագրեր է ուղարկել իրավասու մարմիններին՝ առաջարկելով դատախազությանը ներգրավել կանխարգելիչ հանձնաժողովների աշխատանքներում։

«Ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չէ ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել»,-ընդգծել է Վարդապետյանը։

Ըստ գլխավոր դատախազի՝ նման հանցագործությունների դեպքում հաճախ թիրախավորվում են խոցելի խմբերը, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող անչափահասները։

Անդրադառնալով դատավարական գործողությունների ընթացքում անչափահասների մասնակցության առանձնահատկություններին, Վարդապետյանը նշել է, որ օրենքը պահանջում է մանկավարժի և հոգեբանի ներգրավում, ինչպես նաև հարցաքննությունների հատուկ զգայուն մոտեցում։

«Դատախազությունը շատ հետևողական է այդ հարցում: Վեդիի դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական վերահսկողության ներքո և առաջիկայում կքննարկվեն նաև խիստ խափանման միջոցների կիրառման հարցերը», - ասաց Վարդապետյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող