copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:07 28-06-2022

Ես երբեք չեմ ակնկալել լինել ՀՀ գլխավոր դատախազ. Աննա Վարդապետյան

«Իմ կյանքում հանդիպած իմաստուն մի մարդ ժողովրդավարության մասին մեր զրույցում ասաց, որ ժողովրդավարությունն առանց օրենքի գերակայության ուղղակի գոյություն չունի»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՔՊ-ի կողմից առաջադրված գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը։

Վարդապետյանի խոսքով՝ մի քանի օրից փոխվում են ՀՀ քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերը.

«Դատախազությունից պահանջում են նոր գիտելիքներ, նոր մարդակենտրոն մոտեցում, հոգ տանելու կարողություն, սկզբունքայնություն, ձևավորված կարծրատիպերի և ստանդարտների փոփոխություն, հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի գույքի հայտնաբերման ու բռնագանձման նկատմամբ հետևողականորեն ու իրավաբանորեն գրագետ մոտեցում։ Ես երբեք չեմ ակնկալել լինել ՀՀ գլխավոր դատախազ, ավելին ՝ իմ կարերայի ընթացքում երկու անգամ հրաժարվել եմ գլխավոր դատախազությունում բարձր պաշտոն զբաղեցնելուց։ Բայց այսօր, գիտակցելով պաշտոնից բխող ահռելի պատասխանատվությունը, ես գնում եմ այդ քայլին, ու պատասխանատվությունս մեկն է, որ իմ գիտելիքը ծառայի օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանը»։

Տեսանյութը՝ քիչ անց։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին