copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 23:32 03-05-2026

Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Եվրոպական ղեկավարների այցը Երևան ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ պատահականություն չէ։ Սա քաղաքական միջամտություն է՝ փաթեթավորված դիվանագիտության լեզվով։

Այն ուժերը, որոնք մեր ժողովրդի ամենածանր պահին կամ լռեցին, կամ սահմանափակվեցին ձևական հայտարարություններով, այսօր շտապում են Երևան՝ իրենց ներկայությունը կապիտալիզացնելու համար։ Եվ այս ամենը ազդեցության գոտիների, վերահսկելի իշխանությունների մասին է։

Արցախի ողբերգությունը նրանց համար առաջնահերթություն չի եղել։ Տարիներ շարունակ այն օգտագործվել է որպես գործիք՝ տարածաշրջանը կառավարելու համար։ Եվ երբ այդ «խոչընդոտը» Նիկոլը վերացրեց՝ հայկական կողմի պարտության և հայրենազրկման գնով, ճանապարհը բացվեց ավելի բաց և անարգել ներգրավվածության համար արդեն Հայաստանի ներսում։

Հիմա արդեն արտաքին կենտրոնները ոչ միայն ձևավորում են օրակարգ, այլ նաև փաստացի ազդում են Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ ընտրություններից առաջ ցուցադրական աջակցություն ցուցաբերելով գործող իշխանությանը։

Իսկ գործող իշխանությունները, փոխարենը պաշտպանելու պետության ինքնիշխանությունն ու ազգային շահը, վերածվել են այդ ազդեցության փոխանցման գործիքի՝ գիտակցված մերժելով պետականությամբ նկատմամբ պատասխանատվությունը։

Վտանգված է ոչ միայն մեր անցյալը, այլև ապագան, քանզի երկրի ճակատագիրը օրվա իշխանությունների ցանկությամբ որոշվում է ոչ թե ազգային օրակարգով, այլ արտաքին աջակցությունների հաշվարկով։

Սրանց պետք է հեռացնել, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։ Առանց արդարության հաստատման որպես ազգ, որպես պետություն չենք գոյատևի…»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում