Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:22 30-10-2022

Արցախն այսօր առավել քան երբևէ կանգնած է գոյություն ունենալ-չունենալու խնդրի առաջ. Մետաքսե Հակոբյան

Հասել ենք սահմանագծին, որից անդին մեր քաջորդիների արյամբ գծած մեր հայրենիքի կորուստն է։ Արցախի Հանրապետությունն այսօր առավել քան երբևէ կանգնած է գոյություն ունենալ-չունենալու խնդրի առաջ։ Այս մասին Արցախի ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի կիրառումը։ Ագրեսիվ ու հակահայկական հայտարարությունները՝ պնդելով, որ Արցախի հարց չկա, ինչն անընդունելի մոտեցում է, այն Արցախի հանրապետության ուղիղ ոչնչացումն է, հայի նոր ցեղասպանությունն է։ Բաքվի նման քաղաքականությունը արդյունք է մի կողմից ՀՀ-ից ակնկալվող հստակ հակազդեցության բացակայության, մյուս կողմից միջազգային հանրության լռության»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում