Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:10 09-10-2024

Մի տարի առաջ կիսասոված էինք Արցախում, բայց գիտեինք՝ ինչի համար ենք պայքարում. Մետաքսե Հակոբյան

19.09.2023 թվական... այնպիսի իրավիճակում էինք, որտեղից իրականում որևէ մեկը փրկվելու հույս չուներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գլխավոր դատախազության դիմաց «Սրբազան շարժման» ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա նշեց, որ շուրջ 10 ամիս շրջափակված Արցախում վերջին օրերին այլևս բացակայում էր հացը, սնունդը, երեխաների համար արդեն նախաճաշի համար որևէ սնունդ չկար։

«Շատ դեպքերում երեխաները կիսասոված, լրիվ սոված գնում էին դպրոց։ Բայց մենք գիտակցում էինք, որ դա մեր պայքարի ձևն է։

Սեպտեմբերի 19-ի ժամը մեկն էր, իմ երեխաներն էլ մյուսների երեխաների նման դպրոցում էին։ Հնչեցին պայթյուններ հենց Ստեփանակերտում։ Խուճապ սկսվեց։ Այն, ինչ հետո տեղի ունեցավ, ամենասարսափելին է։ Ես էլ մյուս մայրերի նման կորցրել էի իմ երեխաներին։ Իրար հետ հաղորդակցվելու որևէ տարբերակ չկար։ 4-5 ժամ հետո իմ երեխաներին հայտնաբերեցինք, շատերը իրենց երեխաներին մեկ օր չէին գտնում։ Այդ օրը զոհվեցին երեխաներ»,- պատմեց Մետաքսե Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն այևս անթաքույց, ի ցույց աշխարհի, ահաբեկում և սպանում էր հայի մի հատվածին հենց իրենց բնօրրանում. «Դա անում էր առանց թաքցնելու։ Արցախն Ադրբեջանին պետք էր առանց հայերի։

Սա հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկության դեմ։ Այս ոճրագործությունը պետք է դատապարտվի, մեղավորները պետք է պատժվեն, հակառակ դեպքում հանցագործը, անպատժելիության վայելքից արբեցած, գազազած, շարունակելու է նույնը անել, ցավոք, հայ ժողովրդի մնացած հատվածի նկատմամբ։

Քանի դեռ հստակ գնահատական չի տրվել Հայաստանից և այն չի որակվել որպես ցեղասպանություն, մեղավորները չեն դատապարտվել, պատժվել, մեր փոխարեն որևէ մեկը դա չի կարող անել»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի