Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 16:23 03-05-2026

Բաքվում հայ գերիների հարցը որբացած է, ՀՀ-ն իր քաղաքացիներին միայնակ է թողել. Սիրանուշ Սահակյան

Ելույթ ունենալով «Հայաստանի ձայնը. դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը» կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը խոսել է հայ գերիների, նրանց իրավունքների խախտումների, Ադրբեջանում Կարմիր խաչի գործունեության դադարեցման, հայ գերիների ընտանիքների անդամների՝ նրանց այցելելու հնարավորության բացակայության, միջազգային անկախ փաստաբանների հետ շփման արգելքի, Հայաստանի իշխանությունների անգործության, ձեռնարկվող քայլերի մասին:

Նա կարևորել է, որ ՄԻԵԴ-ը ապրիլին որոշում է ընդունել, որով պարտավորեցրել է Ադրբեջանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ բոլոր դատավճիռները, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրելու դրանք:

«Մեծագույն խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը միայնակ է թողել իր քաղաքացիներին օտարերկրյա պետության փակ հաստատությունում, ընդ որում՝ մի պետության, որտեղ ձևավորվել է հայատյացություն, խտրականության պետական քաղաքականություն` չիրականացնելով հյուպատոսական այցելության իրավունքը: Սա ՀՀ-ի համար երաշխավորված իրավունք է՝ տեսակցել իր քաղաքացիներին և տրամադրել նրանց հյուպատոսական աջակցություն: Առայսօր ՀՀ-ն փաստացի հրաժարվում է տեսակցել Բաքվում պահվող պատանդներին»,- նշեց Սահակյանը:

Նա նշել է, որ գերիների ընտանիքները պատրաստ են մեկնել Բաքու, տեսակցել իրենց հարազատին, բայց պետական աջակցություն է պետք:

Խնդրի մասին հրապարակային բարձրաձայնվել է, սակայն դրական պատասխան դեռ չկա։ Որպես համեմատություն մատնանշեց Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների փոխայցելությունները, երբ պետական մակարդակում երկխոսությունը հնարավոր է դարձրել դա։

Մանրամասները՝ տեսանյութում:





Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի