Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 16:14 02-05-2026

ԱՄՆ զորքերը Գերմանիայից դուրս բերելու որոշումը կնախատեսելի էր․ Պիստորիուս

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորի դուրսբերման մասին հայտարարությունը կանխատեսելի էր։

«Ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում և հատկապես Գերմանիայում բխում է ինչպես մեր, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերից», - այս մասին Պիստորիուսն ասել է DPA լրատվական գործակալությանը։ Նա հստակեցրել է, որ այդ որոշումը սպասված էր։

«Մենք սերտ համագործակցում ենք ամերիկացիների հետ Ռամշտայնում, Գրաֆենվյորում, Ֆրանկֆուրտում և այլուր՝ Եվրոպայում, Ուկրաինայում խաղաղության և անվտանգության, ինչպես նաև փոխադարձ զսպման համար», - նշել է Պիստորիուսն ու հավելել, որ ԱՄՆ-ն նաև այլ ռազմական գործառույթներ է իրականացնում Գերմանիայի իր բազաներում, որոնք կապված են, օրինակ, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում անվտանգության քաղաքականության շահերի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվորականի 6-12 ամսվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը