copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 20:54 01-05-2026

Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր

Այսօր՝ մայիսի 1-ին կայացավ ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ ՖԱ» ՀԿ, «Փյունիկ ՖԱ» ՀԿ, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ, «ՖԱ Արարատ» Հ/Ձ ՓԲԸ, «Նոա ՖԱ» ՀԿ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ և «Շիրակ ՖԱ» ՀԿ ֆուտբոլային ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Այս մասին հյատնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈւԵՖԱ-ի 2026/2027թթ․ մրցաշրջանի ակումբային մրցաշարերին։

Արտոնագրման բաժնի փորձագետները կատարել էին համապարփակ ուսումնասիրություններ և ստուգումներ քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա: Դրանց արդյունքները Արտոնագրման բաժնի պետը և ֆինանսական փորձագետը մանրամասնորեն ներկայացրին կոմիտեին: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և կատարված քննության արդյունքների վրա Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր ակումբներին։

Այսօր կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈւԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2026/2027թթ․ ՈւԵՖԱ-ի Կանանց Ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Վերոնշյալ արտոնագրի համար դիմած միակ ակումբը ՝ «Փյունիկ» ՖԱ-ն՝ բավարարելով բոլոր չափանիշները, կոմիտեի միաձայն որոշմամբ ստացավ ՈւԵՖԱ-ի Կանանց ակումբային մրցաշարերի մասնակցության համապատասխան արտոնագիրը։

Armsport

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում