Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:56 07-02-2024

Փոխե՛ք ձեր մոտեցումը․ Հայաստանը ո՛չ Կալիֆոռնիա է, ո՛չ էլ Ամստերդամ

Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ, ուստի առաջարկում եմ՝ հստակ նշվի, որ զուգընկերն արական եւ իգական սեռի ներկայացուցիչներն են։

Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքին։

«Ինչո՞ւ սահմանված չէ, թե ով է զուգընկերը։ Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ կան հայտնի այլ զուգընկերներ։ Ես առաջարկում եմ, որ հստակ նշվի, որ զուգընկերն արական եւ իգական սեռի ներկայացուցիչներն են։ Դա անպայման պետք է նշվի, որովհետեւ սա արդեն քայլ է գնում դեպի մյուս փուլ։ Առաջարկում եմ, որ այս մասը վերաձեւակերպեք եւ հստակ լինի, որ խոսքը կնոջ եւ տղամարդու մասին է»,- ասաց նա։

Նախագծի համահեղինակ Զարուհի Բաթոյանի արձագանքին ի պատասխան՝ Նազարյանն առաջարկեց փոխել իրենց մոտեցումները, քանի որ դա հանգեցնելու է ընտանիքի, պետության հիմքերի վերջնական խաթարմանը։ «Հայաստանը ոչ Կալիֆորնիա է, ոչ էլ Ամստերդամ»,- եզրափակեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան