Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 01-05-2026

Ավինյանը քանդելու փոխարեն օրինականացնում է ապօրինի շինությունները․ ընտրակաշա՞ռք է, թե՞ ոչ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Տիգրան Ավինյանը հերթական ապօրինի կառույցներն է օրինականացրել։ Խոսքը հարյուրավոր քառակուսի մետրերի հասնող շինությունների մասին է, որոնք ի սկզբանե կառուցվել են առանց թույլտվության։

Համաձայն քաղաքապետի որոշումների՝ այս անգամ օրինականացվել են երեք խոշոր կառույցներ՝ 128.62 քմ, 378.6 քմ և 817.24 քմ մակերեսներով։ Դրանք գտնվում են տարբեր հասցեներում, սակայն բոլորի դեպքում կիրառվել է նույն մեխանիզմը․ կառույցները նախ ճանաչվել են համայնքի սեփականություն, ապա՝ օրինականացվել։

Առաջին դեպքում՝ Դյոր Շոպրոնի փողոցի 4-րդ նրբանցքի 8/10 հասցեում գտնվող 128.62 քմ մակերեսով բնակելի տունը, հիմնվելով վարչական դատարանի 15.02.2024թ. վճռի և մասնագիտական եզրակացության վրա, ճանաչվել է Երևան համայնքի սեփականություն և օրինականացվել։ Որոշմամբ նախատեսվում է նաև կառույցն իրականացրած անձին՝ Հովհաննես Հայկանյանին, այն ձեռք բերելու հնարավորություն՝ ուղղակի վաճառքի ձևով։



Երկրորդ դեպքը վերաբերում է Դավիթ Բեկի փողոցի 2-րդ նրբանցքի 28 հասցեում գտնվող առավել խոշոր՝ 817.24 քմ մակերեսով կառույցին։ Այստեղ քաղաքապետարանի հիմնավորումներով նշվում է, որ շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները, չի սպառնում անվտանգությանը, կառուցված չէ արգելված գոտում և համապատասխանում է քաղաքաշինական հիմնական նորմերին։ Հաշվի են առնվել նաև տեխնիկական դրական եզրակացություններն ու կադաստրի տեղեկանքները, ինչի հիման վրա այն նույնպես ճանաչվել է օրինական։

Ի տարբերություն մյուս երկու դեպքերի՝ այստեղ գնորդի անունը չի նշվում, ինչից կարելի է ենթադրել, որ այս փուլում կառույցը շարունակում է մնալ Երևանի համայնքի սեփականություն։ Հետագայում, վաճառքի իրականացման դեպքում, այն կարող է անցնել կառույցն իրականացրած անձին՝ ինչպես նախատեսված է նմանատիպ այլ որոշումներով։

Այս հանգամանքը ուշագրավ է նրանով, որ գործում է մի մեխանիզմ, ըստ որի՝ ապօրինի կառուցված օբյեկտը նախ «պետականացվում» է, հետո՝ «օրինականացվում», և վերջում՝ վաճառվում, այսինքն՝ վերադարձվում նույն կառուցողին՝ արդեն իրավական կարգավիճակով։



Երրորդ որոշմամբ օրինականացվել է Տ. Չուխաջյան փողոցի 66/6 հասցեում գտնվող 378.6 քմ մակերեսով բնակելի տունը։ Այս դեպքում ևս հիմք են ծառայել վարչական դատարանի վճիռը և քաղաքաշինական եզրակացությունները։ Կառույցի գնման նախապատվության իրավունք է տրվել այն կառուցած անձին՝ Դավիթ Մանուկյանին, հետագա առքուվաճառքի պայմանագրի կնքմամբ։



Նկատենք, որ երեք դեպքերում էլ որոշումները հենվում են միևնույն իրավական հիմքերի վրա՝ վարչական դատարանի վճիռներ, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության մասնագիտական եզրակացություններ, համապատասխան օրենքներ և կառավարության որոշումներ։

Հարկ է նշել, որ Քաղաքապետարանի կողմից ապօրինի կառույցների զանգվածային օրինականացումները կարող են դիտարկվել որպես վարչական ռեսուրսի կիրառում: Կողմնակալ դիտորդը նախընտրական շրջանում ապօրինի շինարարության այսպիսի օրինականացումները կարող է դիտարկել որպես անուղղակի ընտրակաշառք։

Նկատենք նաև, որ վերջին շրջանում ընդդիմադիր որոշ համակիրների գաղտնալսված զրույցներում կարիքների գնահատումը դիտարկվում է որպես ընտրակաշառք։ Իսկ երբ իշխանությունները հսկայական ապօրինի կառույցները քանդելու փոխարեն՝ ճանաչում են հանրային կառույց, օրինականացնում ու հետո դրանք վաճառում կառուցողին, ապա այդ քայլերը ձևակերպվում են որպես «քաղաքականություն ի շահ քաղաքացու»։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել