copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:40 30-04-2026

Մուսթաֆաևի հայտարարությունը՝ Ջուջևան գնալու մասին պրոպագանդիստական, քաղաքական քայլ է. Նարեկ Կարապետյան

Ադրբեջանի փոխվարչապետ Մուսթաֆաևի հայտարարությունը՝ Ջուջևան գնալու մասին պրոպագանդիստական, քաղաքական քայլ է, նա ցանկանում է ցույց տալ, որ կան ադրբեջանցիներ, որ ծնվել են Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ ընդգծելով, որ այդ հայտարարոթյունը 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի համար քարոզչական հնարք է։

«Միաժամանակ մենք լսեցինք նրա դասարանցու հայտարարարությունը, որ այդ մարդը գերազանց սովորելով միշտ մի սխալ է արել, Հայաստան բառը փոքրատառ է գրել։ Նրանք մեր երկիրը չեն տեսնում անկախ ու ինքնիշխան։ Նրանք մեր երկիրը համարում են իրենց համար հակառակորդ։ Մենք պետք է կարողանանք ուժեղ երկիր և երաշխավորների միջոցով ունենալ երկարաժամկետ խաղաղություն։

Պատկերացրեք, 300 հազար ադրբեջանցի է գալիս Հայաստան, ու հայ մարդու և ադրբեջանցու միջև տեղի է ունենում միջադեպ։ ՔՊ-ականները հայտարարելու են, որ մենք չենք կարող նրանց պատժել, քանի որ այդ դեպքում խաղաղությունը կխաթարվի ու պետարազմ կսկսվի մեր դեմ։

Մենք մեր երկրում կհայտնվենք գերու կարգավիճակում»,-ասաց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից