copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:18 29-04-2026

Փաստաբանը փորձել է բջջային հեռախոսներ մտցնել ՔԿՀ․ նա ենթարկվել է կրկնակի պատասխանատվության

Ապրիլի 29-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձին այցելած փաստաբան Նելլի Մինասյանի նոթբուքը, որն ակնհայտ կասկած է հարուցել, և այն ստուգվել է նաև ռենտգեն սարքի միջոցով․ տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից;

«Ստուգմամբ նկատվել են համակարգչի բաղադրիչ չհանդիսացող առարկաներ: Նոթբուքի քանդման արդյունքում միջից հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս:

Փաստաբանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ 500.000 ՀՀ դրամ տուգանքի չափով:

Հավելենք, որ վերջինս նախկինում ևս՝ 2025թ. դեկտեմբերի 05-ին, ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր անցկացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում