Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:16 28-04-2026

Լևոնն էլ է հպարտանում ինձնով. Էվելինա Ստեփանյանը դարձավ 26 տարեկան

Դերասանուհի Էվելինա Ստեփանյանն այսօր նշում է իր ծննդյան 26-ամյակը: Այս առթիվ նա իր ինստագրամյան էջում կիսվել է անկեղծ ու հուզիչ գրառմամբ՝ ամփոփելով անցած տարիներն ու շնորհակալություն հայտնելով իր կյանքի ամենակարևոր մարդկանց:

Էվելինան հատուկ շեշտել է իր ծնողների դերը, ովքեր մանկուց իր համար ստեղծել են «երանելի ու անբացատրելի սիրո աշխարհ»: Նա նաև նշել է, որ իր ընտանիքում տիրում է լիակատար վստահություն ու հպարտություն իր հանդեպ, ինչին միացել է նաև սիրելին՝ Լևոնը:

«Մեր ընտանիքում բոլորն ինձնից միշտ գոհ են ու ինձնով հպարտ, Լևոնը նույնպես այդ հարցում համալրում է նրանց շարքերը... լավ է գոնե ես չեմ կորցրել ինքնաքննադատի իմ լավագույն հատկանիշն ու պատասխանատվությանս բարձր զգացողությունը», - գրել է նա:

«Ես թշնամիներ չունեմ». Էվելինայի փիլիսոփայությունը 26-ում

Իր 26 տարիների բարձունքից Էվելինան խոստովանում է, որ սիրում է կյանքն իր բոլոր գույներով՝ թե՛ վառ, թե՛ գորշ: Նրա գրառումը համակված էր խաղաղությամբ և համատարած սիրով. «Ես թշնամիներ չունեմ, սիրում եմ աշխարհում այն ամենը, ինչ Արարիչն է ստեղծագործել, հետևաբար սիրում եմ ԱՄԵՆԸ։

Տերը թող պահի ու պահպանի աշխարհի խաղաղությունն ու բոլորիս սրտերի բարությունը»: Հրապարակման վերջում Էվելինան ինքն իրեն շնորհավորել է՝ շնորհակալություն հայտնելով իր հարազատներին այն մարդը դառնալու համար, ով կա այսօր:

Նա ընդգծել է, որ առանց իրեն սիրող ու աջակցող միջավայրի՝ ինքը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա:

Մենք ևս շնորհավորում ենք Էվելինա Ստեփանյանին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և անսպառ ժպիտներ: