copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 09:30 26-04-2026

Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկան 110 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը։

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 189 կգ արդյունքով՝ սահմանելով Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ և նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ գլխավերևում պահեց 226 կգանոց ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի:

Երկամարտում հավաքելով 415 կգ՝ նա մայրցամաքային ստուգատեսում գրավեց առաջին հորիզոնականը՝ իր կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Իր հերթին Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրանցեց 183 կգ, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 215 կգ: Երկամարտի 398 կգ ընդհանուր արդյունքով հայ ծանրորդն առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ