copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 20:30 20-04-2025

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները` Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ` Աշոտ Փիլոսյան) և Գարիկ Կարապետյանը (անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան), Եվրոպայի առաջնության մեդալակիրներ են: Մոլդովայում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանը ճանաչվել է չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 181 կգ և այս ձևում դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում Սիմոնը գլխավերևում պահեց 213 կգ, 225կգ: Եվ այս ձևում էլ նա երկրորդն է:

Երկամարտի 406 կգ արդյունքով` Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ` բարձրացնելով 180 կգ և 185 կգ: Հրում վարժությունում մեր ծանրորդը ֆիքսեց 212 կգ, 220 կգ, 226 կգ ու կրկին առաջինն էր:

Երկամարտի 411 կգ արդյունքով` Գարիկը Եվրոպայի առաջնության չեմպիոն է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ