Ներքին 2 ամիս առաջ - 18:51 25-04-2026

Քաղաքացին հիմա ավելի հպարտ է, քան մինչև 2018-ը. հիմա մարդու իրավունքները պաշտպանված են. Սուքիասյան

Քաղաքացու օրվա միջոցառումներին է միացել նաև ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը: Նրա խոսքով՝ պետք է բոլորն իրենց հերթին ամեն ինչ անեն՝ բարձրացնելու Հայաստանի բարեկեցությունը:

«Պետք է հավելյալ արժեք ստեղծենք, մեկս մյուսին հարգենք, միմյանց հանդեպ լավ վերաբերվենք, կրթվենք, ապրենք երջանիկ»:

Անդրադառնալով քաղաքացու՝ հպարտ լինելուն, Սուքիասյանը նշեց, որ հիմա քաղաքացին ավելի հպարտ է, քան մինչև 2018 թվականի հեղափոխությունն էր:

«Քաղաքացին հիմա ավելի հպարտ է, քան 2018-ից առաջ էր: Մինչև 2018-ը ՀՀ-ում եղել են շատ դեպքեր, երբ մարդու իրավունքները չեն պաշտպանվել, ՀՀ-ում եղել են մենաշնորհներ, ընտրյալներ, քաղաքական կառույցներ, որ իրենց ավելին են թույլ տալիս: Հիմա Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանված են», - ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել