«Հայոց ցեղասպանության հարցը այն մասին է, որ մենք ունենք պատմություն, ունենք վատ ժառանգություն ցեղասպանության տեսքով, և այս վատ ժառանգությունը մեզ զգոն է պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ, ունենանք անվտանգային երաշխիքներ նրանց հետ հարաբերվելիս։ Սրա մասին է խոսքը։
Իրենք աղավաղում են, մանիպուլացնում են, բերում մտցնում են մի դաշտ, որ անպայման մանիպուլյացիայի տեսքով պետք է սա օգտագործեն, և ունենք էն՝ ինչ ունենք։
Արդարացնել Հայաստանում այսօր ուրացության խոսույթը՝ մանիպուլացնելով, որ ով որ ազգային մի բան ասում է, ուրեմն պատերազմ է ուզում»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Հայաստանի ներսում գործում է թուրք-ադրբեջանական փափուկ ուժ։ Սա նշանակում է, որ ոչ թե պատերազմական գործողություններով, այլ փափուկ ուժով փորձում են մարդկանց մտքերը ռևիզիայի ենթարկել»,-ասաց Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։