copy image url
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 15:59 22-03-2026

Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում. սա ոչ միայն քաղաքական ցինիզմ է, այլև իրականության միտումնավոր աղավաղում

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Փաշինյանի սնանկությունը՝ ուղիղ եթերում

Երևանի մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպը, որտեղ Նիկոլ Փաշինյանը բարձր տոնով և ակնհայտ ագրեսիվ վարքագծով դիմել է արցախցի կնոջը՝ 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստերը՝ Արմինե Մոսիյանին, բացահայտում է իշխանության արժեքային սնանկությունը։

Խնդիրը միայն էթիկայի խախտումը չէ, խնդիրը քաղաքական պատասխանատվությունից հետևողական խուսափումն է՝ զուգակցված հասարակության ներսում բաժանարար գծերի գիտակցված խորացմամբ։

Փաշինյանի կողմից օգտագործված «փախածներ» ձևակերպումը բացահայտում է ոչ միայն քաղաքական ցինիզմ, այլև իրականության միտումնավոր աղավաղում։

Արցախցիները չեն «փախել»։ Նրանք դարձել են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զոհերը՝ միաժամանակ կրելով նաև Փաշինյանի ուրացման քաղաքականության հետևանքները։

Պետությունը, որը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, չունի բարոյական իրավունք նրանց մեղադրելու կամ պիտակավորելու։

Առավել վտանգավոր է խնդրի ներքին՝ հասարակական շերտը։
Այսպիսի հռետորաբանությունը ոչ միայն արդարացնում է քաղաքական ձախողումները, այլև ձևավորում է վտանգավոր նարատիվ՝ ուղղված արցախահայության դեմ։ «Փախածների» պիտակը վերածվում է սոցիալական ստիգմայի, որը քայքայում է հանրային համերաշխությունը և խորացնում արդեն իսկ առկա անվստահությունը։
Պետության ղեկավարը, որը հանրային վայրում, մանկահասակ երեխայի ներկայությամբ, մատ է թափ տալիս և բղավում նրա մոր, պատերազմի զոհի ընտանիքի անդամի վրա, ոչ միայն խախտում է քաղաքական վարքագծի տարրական նորմերը, այլ ցուցադրում է իշխանության մի մոդել, որտեղ ագրեսիան փոխարինում է պատասխանատվությանը, իսկ մեղադրանքը՝ հաշվետվողականությանը։

Այս միջադեպը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի ճգնաժամը միայն արտաքին չէ։ Այն խորապես ներքին է՝ պայմանավորված իշխանության քաղաքական և արժեքային ճգնաժամով։

Նման իշխանությունը դարձել է ազգային անվտանգության սպառնալիք:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում