Նախկին դիվանագետ, ՀԱԿ համակիր Առաքել Սեմի ֆեյսբուքյան գրառումը.
Գրեմի մրցանակ ստացած ռեփ երաժիշտ Future-ը ունենալով միլիոնավոր հետևորդներ, իր ինստագրամյան էջում կիսվել է Փաշինյան Նիկոլի ավտո վարելիս Future-ի հեղինակած երգը լսելը, ու ՓՆ թիմի մեծ մասն էլ հպարտացել է դրանով, որ տեսեք ինչ համաշխարհային մակարդակի վարչապետ ունեն, որ հանրաճանաչ դեմքերն են իր էջով կիսվում:
Ամեն ինչ հենց այդքան լավ էլ կլիներ, եթե մի « փոքրիկ» դետալ չլիներ. բանը նրանում է, որ հենց այդ վերոնշյալ երգի բառերը սինթետիկ թմրամիջոցների քարոզ են, որի գովազդի համար ոչ թե պետք է հպարտանալ այլ ամոթից մեռնել(((
Հնարավոր է, որ առանց իմանալու այդ երգի բառերի իմաստը վրիպակ է եղել ու պետք է նման դեպքերում մինչև ռիլերը հրապարակելը ստուգել, որ մեր երկրի ղեկավարներին աշխարհում չասոցացնեն թմրանյութ տարածող բառիգների հետ(((
Դիտավորյալ չեմ տարածում նշված հրապարակումը, պարզապես կառավարության արարողակարգի ու ՓՌ մասնագետներին խնդրում եմ այսուհետ ուշադիր լինել նման հարցերում (((