copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:13 21-04-2026

«Գունավորի՛ր անունդ». Գյումրիում հուզիչ անակնկալ են պատրաստել Գոռ Հակոբյանի որդու համար

Դերասան Գոռ Հակոբյանը, ով այս օրերին ընտանիքի հետ գտնվում է Գերմանիայում՝ որդու՝ Ֆելիքսի բուժման նպատակով, կիսվել է հայրենիքից ստացված ջերմ տեսանյութով։

Գյումրիի հայտնի «անունների պատին» արդեն հայտնվել է փոքրիկ Ֆելիքսի անունը։ Տեսանյութում գյումրեցիները սիրով ու հավատով սպասում են փոքրիկի վերադարձին՝ մաղթելով, որ նա անձամբ գա, գունավորի իր անունը և ավելացնի ընտանիքի մյուս անդամների անունները այդ պատին։

Հիշեցնենք, որ բուժման գործընթացը, ըստ դերասանի, կարող է տևել մոտ 10 ամիս։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է այն մեծ աջակցությունն ու սերը, որն այսօր տածում է հայ ժողովուրդը Գոռ Հակոբյանի ընտանիքի հանդեպ՝ անհամբեր սպասելով երեխայի լիարժեք ապաքինմանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»

Ձեզ գուցե հետաքրքրի