copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 19:12 21-04-2026

Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված

«Ադրբեջանն այժմ խոչընդոտում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը»։

Այս հայտարարությամբ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն, ըստ էության, հրապարակայնորեն արձանագրել է մի իրողություն, որը բավականին մոտ է իրականությանը:

Սա նորություն չէ։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները (ռազմավարական, էներգետիկ, ռազմական և էթնիկ-մշակութային առումով) շատ խորն են։ Թուրքիայի համար Ադրբեջանը ոչ միայն դաշնակից է, այլև «մեկ ազգ՝ երկու պետություն» նախագծի կարևոր մաս։ Անկարան հազվադեպ է գնում քայլերի, որոնք կարող են լուրջ գրգռել Բաքուն, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։

Սիմոնյանի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է այն քաղաքական թեզին, որը հետևողականորեն առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը՝ թե տարածաշրջանում ձևավորվել է «խաղաղության օրակարգ»։

Եթե իսկապես գոյություն ունենար կայուն և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա Բաքուն որևէ շարժառիթ չէր ունենա խոչընդոտելու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Ընդհակառակը՝ դա կդիտվեր որպես տարածաշրջանային կայունության լրացուցիչ գործոն։

Սակայն Սիմոնյանի խոսքը ցույց է տալիս հակառակը․ Ադրբեջանը շարունակում է վարել նախապայմանների և վերահսկողության քաղաքականություն՝ նույնիսկ այն ուղղություններում, որոնք ֆորմալ առումով իրեն չեն վերաբերում։

Սա ռեգիոնում ուժերի իրական հարաբերակցության հստակ ցուցիչ է։
Ավելին, Սիմոնյանի՝ «Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին է» ձևակերպումը ոչ միայն սուր է, այլև բացահայտում է տարածաշրջանային իրողությունը․ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում մեծապես պայմանավորված է Ադրբեջանի հետ ռազմավարական կապերով։ Այսինքն, հայ–թուրքական երկխոսությունը չի կարող դիտվել որպես լիարժեք ինքնուրույն գործընթաց, քանի դեռ պահպանվում է այդ կախվածությունը։

Այստեղ առաջանում է ավելի խորքային հակասություն։ Եթե Երևանը մի կողմից հայտարարում է, որ շարժվում է դեպի խաղաղություն, իսկ մյուս կողմից սեփական բարձրաստիճան պաշտոնյան փաստում է, որ այդ նույն «խաղաղության գործընկերը» խոչընդոտում է այլ ուղղությամբ կարգավորմանը, ապա ստացվում է ակնհայտ ճեղք պետական մոտեցումների ներսում։

Այս ճեղքն ունի մի քանի կարևոր հետևանք։

Առաջին՝ խաթարվում է արտաքին հաղորդագրությունների վստահելիությունը, քանի որ տարբեր հարթակներում ներկայացվում են իրարամերժ պատկերներ։

Երկրորդ՝ պարզ է դառնում, որ «խաղաղության օրակարգը» չունի կայուն հիմք և զգալիորեն կախված է արտաքին դերակատարների կամքից։

Երրորդ՝ ներքաղաքական մակարդակում թուլանում է իշխանության կողմից ներկայացվող «խաղաղություն կամ պատերազմ» երկընտրանքի ազդեցությունը, քանի որ իրականությունը այլ պատկեր է բացահայտում։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»