Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 19:40 20-04-2026

Տարեք, հերթը գա՝ կվիրահատեմ. «Աստղիկ»-ում սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող կնոջը տուն են ուղարկել

Հայաստանի առողջապահական համակարգում շարունակում են բարձրաձայնվել խնդիրներ, որոնք առնչվում են հատկապես ծանր հիվանդությունների բուժման կազմակերպմանը և պետական ապահովագրության շրջանակներում ծառայությունների հասանելիությանը։ Oragir.News-ի հետ զրույցում ահազանգող քաղաքացին ներկայացրել է իր մոր՝ Ա. Բ.-ի առողջական վիճակի և բուժման կազմակերպման շուրջ առաջացած բարդությունները։

«Մայրիկիս սրտի բաց վիրահատությունը պետք է իրականացվի «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Ներկա հիվանդանոցում ասել են, որ դուրս գրել չեն կարող, որովհետև վիճակը ծանր է։ Բայց նույն հիվանդանոցից ասում են՝ մենք չենք կարող պահել, պետք է տեղափոխեք»,- պատմում է քաղաքացին։

Նրա խոսքով՝ խնդիրը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ սրտի բաց վիրահատություններ իրականացվում են սահմանափակ թվով բուժհաստատություններում, այդ թվում՝ «Աստղիկ»-ում, Նորքում և այլն։

Քաղաքացին ընդգծում է, որ մոր վիճակը գնահատվում է ծանր, սակայն նույնիսկ այդ պարագայում գործընթացը չի արագացվում։

«Քանի որ պետպատվերով պետք է իրականացվի վիրահատությունը, բժիշկը թղթերը նայելուց հետո ասել է, որ տարեք տուն, հերթագրվեք, երբ հերթը կգա՝ կվիրահատի։ Իսկ հերթը ըստ բժշկի՝ 1,5 ամսից նոր կհասնի»։

Նա նաև նշում է, որ խնդիրը հիմնականում կապված է պետպատվերի շրջանակների հետ.

«Եթե շտապ դեպք լինի, և 3 միլիոն դրամ առաջարկեմ՝ միանգամից կվիրահատեն։ Այսինքն՝ խնդիրը պետպատվերն է հավանաբար, չեմ կարող ասել՝ ինչու է այդպես, երևի պետությունը էժան է գնահատում, բայց փաստ է, որ մարդուն ասում են՝ տարեք տուն, սպասեք»,- ասում է մեր զրուցակիցը։

Ահազանգողը խնդրում է ուշադրություն դարձնել նման դեպքերին՝ ընդգծելով, որ խոսքը մարդու կյանքի մասին է, և ցանկացած ուշացում կարող է ճակատագրական լինել։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ։ Պատասխանող օպերատորը զանգը միացրեց PR բաժին, սակայն շուրջ 10 րոպե սպասելուց հետո կապը ընդհատվեց, և այդպես էլ հնարավոր չեղավ ստանալ բժշկական կենտրոնի մեկնաբանությունը մարդու կյանքին վերաբերող խնդրի մասին։։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան