Ներքին 4 ամիս առաջ - 16:24 17-04-2026

ՔՊ-ի մասնակցությունը ընտրություններին պետք է արգելվի. Հովհաննես Իշխանյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Վավերագիր Հովհաննես Իշխանյանը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց Սահմանադրական դատարանի դիմաց հրավիրված ասուլիսի նպատակը՝ նշելով, որ այն կազմակերպվել էր «Հանրային դաշինք իշխանությունների հակակշռման համար» նախաձեռնության կողմից։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ձևավորվել է հունվարին և նպատակ ունի փոխել հանրային ընկալումները քաղաքական համակարգի վերաբերյալ։

«Մեր նպատակը ցույց տալն է, որ խնդիրները կախված չեն անձերից։ Մեր հանրությունը հաճախ ամեն ինչ պայմանավորում է կոնկրետ անձերով, բայց իրականում համակարգն է թույլ տալիս, որ տվյալ անձն անի այն, ինչ ուզում է»,- ասաց Իշխանյանը։

Նա ընդգծեց, որ գործող կառավարման համակարգը թույլ է տալիս իշխանության կենտրոնացում։

«Սահմանադրությամբ և ներպետական օրենքներով ստեղծված է մի իրավիճակ, որտեղ, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավորություն ունի նշանակելու անկախ մարմինների ներկայացուցիչներին՝ դատախազ, տարբեր պաշտոնյաներ, և այդպիսով վերահսկելու ամբողջ համակարգը։ Չկա հակակշռման մեխանիզմ, որը կզսպի ապօրինությունները»,- նշեց նա։

Իշխանյանի գնահատմամբ՝ նման պայմաններում իշխանությունը ստանում է գրեթե անսահմանափակ լիազորություններ։

«Ստացվում է, որ իշխանությունները օժտված են անսահմանափակ իշխանությամբ։ Եթե լինեին հակակշիռներ, դատաիրավական համակարգը կառուցված լիներ այնպես, որ չթույլատրեր խախտումներ, ապա այս ամենը չէր լինի»,- ասաց նա։

Խոսելով նախաձեռնության հետագա քայլերի մասին՝ Իշխանյանը նշեց, որ նպատակ ունեն նաև քաղաքական ուժերից ստանալ հստակ դիրքորոշումներ։

«Մենք արդեն 27 ուժի ուղարկել ենք հարցումներ՝ հասկանալու, թե ինչպես են վերաբերվում այս համակարգին և արդյոք պատրաստվում են փոփոխություններ իրականացնել իշխանության գալու դեպքում։ Որոշներից պատասխաններ ստացել ենք, որոշներից՝ ոչ, ինչը նույնպես վերաբերմունք է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ