Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:50 21-06-2022

Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր․ Արթուր Ղազինյան

Իմ կարծիքով, Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա նաեւ նշել է. «Հայաստանի երրորդ հանրապետության 30 տարիների ընտրական գործընթացների փորձը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին, ինչի արդյունքում փոքրամասնությունը հնարավորություն է ստանում ճակատագրական որոշումներ կայացնել բոլորի փոխարեն:

Օրինակ՝ եթե 2021թ ընտրություններին մասնակցեին ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, ապա վստահ եմ,որ մենք այս ողբերգական վիճակում չէինք լինի, իսկ պայմանական 680.000 ընտրող իր կամքը չէր պարտադրի 2.000.000 մարդու վրա ու չէր գցի մեր պետությունը այս կրակի մեջ:

Իհարկե իդեալական կլիներ, եթե մեծամասնությունը սա գիտակցեր և ընտրություններին մասնակցելով կանխեր իր փոխարեն և իր անունից կարևոր որոշումների կայացումը: Բայց ունենք այն, ինչ ունենք և պետք է սահմանադրական բնույթի միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար:

Դրանով այլևս կբացառվեն նիկոլանման երևույթների ներթափանցումը ՀՀ քաղաքական համակարգ, իսկ քաղաքացուն կդարձնեն առավել հաշվետու և պատասխանատու իր և պետության առջև:

Սա ենթադրում է, որ քվեաթերթիկի մեջ պետք է ներառվի «բոլորին դեմ» կետը, որով ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց վերաբերմունքն արտահայտել ՀՀ քաղաքական համակարգի նկատմամբ, իսկ քաղաքական ուժերին հնարավորություն կտա գնահատել քաղաքական վակումը և ադապտացնել իրենց վարքաբանությունը ՀՀ քաղաքացիների ձայներն ու վստահությունը շահելու համար:

Եթե քաղաքացին պետության հետ հարաբերություններում ունի քաղաքական իրավունքներ և ազատություններ, ապա պետք է ունենա նաև պարտականություններ»:

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան