Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 19:32 16-04-2026

Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա․ Արմեն Աշոտյան

Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների օրակարգում չկա, այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատեց Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված հերթական զեկույցը, որը վերջնական տեսքով կընդունվի Եվրոպական խորհրդարանի մոտակա նիստերից մեկում։

Ի՞նչ է պետք իմանալ այդ զեկույցից՝ ելնելով Հայաստանի հետաքրքրություններից։
Առաջինը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», այս անգամ ևս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության պահանջ կամ մտահոգություն, հայ թուրքական սահմանի բացման անհրաժեշտության հետ կապված որևէ ակնարկ կամ երկկողմանի հարաբերությունների բարելավման ուղղված եվրոպական մտահոգություն և պահանջ այդ զեկույցում չկա։

Երկրորդը։ Ի տարբերություն նախորդ՝ «Սերժի տարիների», չկա նաև Թուրքիային ուղղված որևէ պահանջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնեմ, որ «Սերժի ժամանակ» Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնվում էր անգամ որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար։

Երրորդը։ Եվրոպական Միության անհանգստությունը, այնուհանդերձ, պահպանվում է Կիպրոսի խնդրի առնչությամբ թուրքական քաղաքականության մասով, ինչպես նաև թուրք-հունական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասով։

Չորրորդը։ Թուրքիայի համապատասխանեցումը Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և պաշտպանական քաղաքականությանը հասել է պատմական նվազագույնի՝ ընդամենը 4 տոկոսի։ Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող կառավարիչների պարագայում այդ համապատասխանությունը 30 % ավել է։

Սա նշանակում է, որ Թուրքիան շարունակել է և շարունակելու է իրականացնել բացառապես սեփական շահերից բխող արտաքին և պաշտպանական քաղաքականություն, որի պարագայում հայ թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը բացառապես կախված է լինելու հենց թուրքական շահից։ Էլ չեմ ասում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գրեթե զրոյացած ջանքերը Հայաստանի գործող ռեժիմի կողմից։

Հինգերորդը։ Հատկանշական է նաև, որ զեկույցի մի մեծ հատված վերաբերում է Թուրքիայում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական մրցակիցների հետապնդման, քաղաքական բանտարկյալների և այլ բազմաթիվ հակաժողովրդավարական զարգացումներին։

Այսինքն՝ Եվրոպական միությունը, երբ իրեն պետք է, լավ էլ տեսնում է խնդիրներ այլ պետություններում, որոնք կապված են եվրոպական չափանիշներին չհամապատասխանող ժողովրդավարական հետընթացների հետ։

Հայաստանի պարագայում այդ ամենի մասին նրանք շարունակում են ցինիկաբար լռել, թեպետ Հայաստանի ներկայիս կառավարիչն իր ձեռագրով և ռեպրեսիաների ուժգնությամբ այլևս շատ քիչ է տարբերվում Էրդողանից, ում եվրոպացիք պարբերաբար դասում են ավտոկրատների շարքին»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին

Ձեզ գուցե հետաքրքրի