copy image url
Մամուլ 4 ամիս առաջ - 08:41 16-04-2026

Օրինականության քերթողահոր ասպատակությունները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Ժողովրդավարության, օրինականության ինքնահռչակ քերթողահայր Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հերթական անգամ օրենք խախտեց՝ այն ստորադասելով նախընտրական քարոզչության իր փիառին։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ Փաշինյանը թիվ մեկ օրենսդիր ամբիոնից գերազանցեց ԱԺ կանոնակարգ օրենքով հատկացված ժամանակը, որը սահմանված է կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը ներկայացնելու համար։ ԱԺ կանոնակարգ օրենքի 127-րդ հոդվածով այդ զեկույցի համար հատկացված է մեկ ժամ, Փաշինյանը դա գերազանցեց եւս կես ժամով: Ավելին, նա նաեւ ընդմիջման համար հատկացված 30 րոպեն օգտագործեց իր նախընտրական ելույթի համար՝ արհամարհելով խորհրդարանի դերն ու կարգավիճակը։

Իսկ կոճակ սեղմող ուսապարկերից որեւէ մեկը չհանդգնեց ըմբոստանալ եւ շեֆին բերել օրինականության դաշտ, ճիշտ հակառակը՝ քծնական ժպիտով փորձում էին ցույց տալ, թե ինչքան են կարեւորում Փաշինյանի ելույթը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ