Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 18:17 14-04-2026

Իսրայելի հարձակումների պատճառով ավելի քան 1 միլիոն քաղաքացի լքել է իր տունը. Լիբանանի նախագահ

Լիբանանի ավելի քան 1 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը իսրայելական հարձակումների պատճառով։

Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Լիբանանի վրա իսրայելական հարձակումները հանգեցրել են լայնամասշտաբ մարդկային աղետի, որի հետևանքով ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը»,- հայտարարել է նախագահը։

Նրա խոսքով՝ Լիբանանը շտապ օգնության կարիք ունի, իսկ բնակչության տեղահանման հետևանքները զգալի կլինեն նույնիսկ հրադադարի հաստատումից հետո։