Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 14:38 14-04-2026

Չինաստանը Հորմուզի նեղուցի շրջափակումն անվանել է վտանգավոր և անպատասխանատու գործողություն

Պեկինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ պահանջելով վերականգնել բնականոն նավագնացությունը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը Վաշինգտոնի գործողություններն անվանել է «վտանգավոր և անպատասխանատու»՝ նշելով, որ դրանք հարվածում են հրադադարի փխրուն ռեժիմին և լրացուցիչ վնաս հասցնում բեռնափոխադրումներին։

«Ռազմական ներկայության ընդլայնումն ու նպատակային շրջափակումները միայն կխորացնեն հակասություններն ու կմեծացնեն լարվածությունը»,- ընդգծել է դիվանագետը՝ կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ զինադադարի պայմանավորվածություններին և կենտրոնանալ բանակցությունների վրա։

Պեկինի համոզմամբ՝ միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել իրավիճակի վերջնական կարգավորման համար։

Ձեզ գուցե հետաքրքրի