Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:36 14-04-2026

Կարգալույծ եպիսկոպոսին վարչապետի կողմից եկեղեցու ներկայացուցիչ նշանակելը զառանցանք է. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կարգալույծ հռչակված Արման Սարոյանին (նախկին Գևորգ եպիսկոպոս) Նիկոլ Փաշինյանի կողմից «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ նշանակելու կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասված է.

«Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը լկտի ու էժանագին սադրանք է որակում ՀՀ վարչապետի խայտառակ որոշումը։ Արման Սարոյանին՝ Եկեղեցուց շպրտված, կարգալույծ արված նախկին Գևորգ եպիսկոպոսին, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ներկայացուցիչ» պետական հանձնաժողովում խցկելը պետական մակարդակի ցինիկ կեղծարարություն է և բացահայտ ապտակ ազգային արժանապատվությանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ձեր գրպանային կառույցը կամ նախարարության ենթակայության ՊՈԱԿ չէ, որ ում ուզեք, երբ ուզեք՝ դարձնեք նրա «ներկայացուցիչը»։ Հայոց Եկեղեցու անունից խոսելու, հանդես գալու իրավունք տալիս է միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Որևէ արկածախնդիր չինովնիկ կամ վարչապետ իրավունք չունի իր հիվանդագին հայեցողությամբ «նշանակումներ» անել և պետական ակտերով պաշտոնականացնել իր իսկ հորինած զառանցանքները։

Սա ցինիզմի գագաթնակետն է։ Երբ պետական ապարատը փորձում է իր կամքը պարտադրել Եկեղեցուն, նա անցնում է բանականության բոլոր կարմիր գծերը։ Իսկ կարգալույծ եղած, Եկեղեցու և Աստծո կողմից մերժված անձին որպես Եկեղեցու դեմք ներկայացնելը ուղիղ թուք է՝ ուղղված միլիոնավոր հայ հավատացյալների երեսին։

Մենք պահանջում ենք անհապաղ աղբանոց նետել վարչապետի այն կեղծ որոշումը, որով կարգալույծ Արման Սարոյանը հռչակվել է Եկեղեցու ներկայացուցիչ, ինչպես նաև հրապարակավ և պաշտոնապես հերքել պետական ակտով շրջանառության մեջ դրված այս հիմարությունը:

Այս գործողությունները ձեզ համար անհետևանք չեն մնալու։ Դուք վտանգավոր խաղ եք սկսել՝ փորձելով վերջնականապես քանդել պետություն-Եկեղեցի հարաբերությունները և ազգային հոգևոր հաստատությունը շահարկել ձեր զառանցական նպատակների համար։ Նման վարքագծի ազգային, բարոյական և իրավական պատասխանատվությունը լինելու է ծանր ու անխուսափելի։

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարում է՝ մենք հետևողականորեն և անխնա պայքարելու ենք Եկեղեցու դեմ ուղղված յուրաքանչյուր ապօրինի և լկտի դրսևորման դեմ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին

Ձեզ գուցե հետաքրքրի