Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 11:50 14-04-2026

Էրդողանն Իսրայելին սպառնացել է ռազմական գործողություններով․ Jerusalem Post

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Իսրայելի դեմ՝ հայտարարելով այդ երկիր զորքեր մտցնելու հնարավորության մասին։

Այս մասին նա հայտարարել է ապրիլի 12-ին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կանենք նաև նրանց հետ», — նրա խոսքերն է մեջբերում The Jerusalem Post թերթը։

Թուրքիայի նախագահը չի բացառել ռազմական միջամտության հնարավորությունը՝ նշելով, որ Անկարան ամեն կերպ կխոչընդոտի պաղեստինցիների տեղահանմանը։ «Չնայած հրադադարին՝ Իսրայելը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումներով ստիպել է 1,2 միլիոն լիբանանցիների լքել իրենց տները։ Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի թույլ չտանք Իսրայելին նույնն անել Պաղեստինի հետ»,- պարզաբանել է Էրդողանը։

Էրդողանի հայտարարությանը կոշտ է արձագանքել Իսրայելի Երուսաղեմի հարցերի և ժառանգության նախարար Ամիհայ Էլիյահուն։ Ինչպես նշում է պարբերականը, նա Թուրքիայի նախագահին անվանել է «կայսերական նկրտումներով տառապող բռնապետ-մեգալոման»։

Նախարարը նաև խոստացել է Իսրայելի կառավարությանը ներկայացնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերջնականապես խզելու առաջարկը։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
20:24 «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Փաշինյանն ու Ղազինյանը վիճեցին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»