Ներքին 2 ամիս առաջ - 11:12 14-04-2026

Չենք ընկճվելու. ՔՊ-ն դեմ քվեարկեց Հայկ Սարգսյանի՝ ծառայության մասին նախագծին (տեսանյութ)

ՔՊ-ն դեմ քվեարկեց իրենց կուսակից Հայկ Սարգսյանի՝ ծառայության մասին նախագծին:

Քվեարկության արդյունքում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 57, ձեռնպահ՝ 6:

Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ չեն ընկճվելու, առաջիկայում քննարկումները շարունակվելու են Կառավարության և ՊՆ-ի հետ, ապա վստահություն հայտնեց, որ մեխանիզմներ են ներդրվելու, որպեսզի լինեն հավասար պայմաններ բոլորի համար:

«Միայն կարծում եմ՝ կարող է չհասցնենք մինչև ամառային զորակոչ, և այս ամառ զորացրվողները չեն ստանա այն գումարները, որոնք արդեն իսկ հավաքագրվել էր ծառայությունից խուսափած և կարճաժամկետ ծառայություն անցնող տղաների վճարների գումարներից»,- ասաց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: