copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 18:58 12-04-2026

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են, մասնակցությունը ռեկորդային է

Հունգարիայում անցկացվում են խորհրդարանական ընտրությունները: 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանի համար սա վերընտրության անենաբարդ փորձությունն է, գրում է Reuters-ը։

Ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների՝ իշխող կուսակցությունը 7-9 տոկոսով զիջում է ընդդիմադիր Պետեր Մագյարի կուսակցությանը։

Ժամը 15:00-ի դրությամբ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը, ըստ ընտրական բյուրոյի, կազմել է 66.01%, քվեարկել է մոտ 5 միլիոն ընտրող։ Տեղական լրատվամիջոցները մասնակցությունը որակում են որպես «բացարձակ ռեկորդ»։ Գրում է DW-ն։

Օրբանի կառավարությունից դժգոհ քաղաքացիները կարող են մատնանշել հանրային ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության վատ վիճակը, ինչպես նաև կոռուպցիան։ Մագյարը մտադիր է իրականացնել համակարգային փոփոխություններ, ազատել Հունգարիան ռուսական ազդեցությունից, վերականգնել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակցի կարգավիճակը։