copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:35 07-07-2024

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը քվեարկության ավարտից մեկ ժամ առաջ 59,71% է

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 17:00-ին մասնակցությունը կազմել է 59,71 տոկոս՝ գրեթե կրկնակի գերազանցելով 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ցուցանիշը, հայտնում է հանրապետության ՆԳՆ-ն։

«Ժամը 17-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 59,71 տոկոս։ 2022 թվականի խորհրդարանական ընտրություններում նույն ժամին եղել է 38,11 տոկոս»,- X-ում հայտնել է գերատեսչությունը։

Ժամը 12-ի դրությամբ մասնակցությունը ռեկորդային է եղել՝ կազմելով 26,63%:

Ձեզ գուցե հետաքրքրի